Օգոստոսի 12-ին, ժամը 11.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աթոյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել գազատար խողովակի հենասյանը, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























