Օգոստոսի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի գերեզմանատան հարակից տարածքում «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել հողաթմբին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























