Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիրսան Իլյումժինովին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե նախագահը շնորհավորել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: