Ուկրաինայի տարբեր քաղաքներից ժամանած ուղղափառները հավաքվել են Կիեւում Կիեւյան-Պեչորյան մայր տաճարի մոտ, որպեսզի ազդեն Թեմի նոր առաջնորդի ընտրության վրա, հաղորդում է UNN-ը:
Մարդիկ պահանջել են, որպեսզի Թեմի առաջնորդը ուկրաինացի լինի:
Ակցիայի ընթացքում տաճարի մուտքի մոտ աղոթող քահանաների եւ ցուցարարների միջեւ լեզվակռիվ է սկսվել:
Ուստի ոստիկանները շղթա են կազմել եւ բաժանել ցուցարարներին ու եկեղեցու սպասավորներին:









































