Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երեւանյան ներկայացուցչության աշխատակիցները փոխանցել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի նամակն իր հարազատներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշեց ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունն:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները օգոստոսի 7-ին այցելել էին Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն:

Հիշեցնենք, որ ԼՂՀ բանակի շարքային զինծառայող 22-ամյա Հակոբ Ինջիղուլյանը, չկողմնորոշվելով տեղանքում, գերի էր ընկել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը եւ տեղափոխվել Բաքու: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառաբանումներով ձգձգում էր ԿԽՄԿ-ի պատվիրակների այցելությունը ռազմագերիին: Վերջիններս հաջողվել էր հանդիպել Ինջիղուլյանի հետ գերությունից 12 օր անց: