Շվեյցարիայի արեւելքում գնացքը դուրս է եկել ռելսերից: Իշխանությունները միջադեպը համարում են շատ լուրջ:

Վթարը տեղի է ունեցել Գրաուբյունդեն կանտոնում Կուր քաղաքի եւ Սենտ-Մորից առողջարանի կայարանների միջեւ ընկած ուղեմասում:

Վթարի հետեւանքով տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Matin-ին:

Կործանման վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում, առաջին վիրավորները ուղղաթիռով հասցվել են Քուր քաղաքի հիվանդոց:

Զոհերի եւ տուժածների մասին ճշգրիտ տվյալներ դեռեւս չեն հաղորդվում: