Թեհրանում սկսվել է նախագահական ընտրություններից ի վեր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով երկրորդ դատավարությունը։ IRNA իրանական գործակալության տվյալներով, գործընթացն անցկացվում է բաց ռեժիմով, որին մասնակցում են հանրային տեղեկատվության միջոցների ներկայացուցիչները։ Երկրորդ դատավարությունը պետք է տեղի ունենար օգոստոսի 6-ին, սակայն, դատապաշտպանների խնդրանքի համաձայն՝ այն տեղափոխվեց շաբաթ օրը։ Միաժամանակ, գործընթացը քննադատության ենթարկեցին ընդդիմության առաջնորդները՝ հայտարարելով մեղադրյալների իրավունքների խախտման մասին։
Այսօր, դատավարության ընթացքում դատարանի առջեւ կներկայանան՝ Ալի Տայերնը, Խեդյաթ Ակային, Շահաբ Տաբատաբայը եւ Ջավադ Էմման, ինչպես նաեւ հանրաճանաչ լրագրող Ահմադ Զեյդ-Աբադին։ Գործակալության տվյալներով, մեղադրյալների թվում է նաեւ Ֆրանսիայի քաղաքացի Կլոտիլդա Ռեիսսը։
Ըստ թեհրանյան դատախազության՝ նախկինում տարածած հաղորդակցության, ձերբակալվածները մեղադրվում են «հասարակական անվտանգությունն ու կարգուկանոնը խախտելու նպատակով հանցագործություններ ծրագրելու եւ կազմակերպելու համար»։



























