Թեխասում «Brother’s Pizza Express» ռեստորանի մենեջերը Միրանդա Սովերսին ու նրա երեք երեխաներին վռնդել է այն բանից հետո, երբ կինը փոխել է իր չորս ամսական որդու տակդիրը: Չգտնելով հարմար վայր՝ կինն այն փոխել է անմիջապես իր զբաղեցրած սեղանին: Այս մասին գրում է «Metro»-ն:

Տհաճ հոտից բողոքել են մյուս հաճախորդները: Ռեստորանի մենեջերը, մեկնաբանելով իրավիճակը, պատմել է. «Վերջինը, ինչ կուզենամ տեսնել իմ ռեստորանում, դա այն է, որ այցելուների սիրտը խառնում է հոտից»: «Lenta.ru»-ի փոխանցմամբ, ընտանիքին դուրս հրավիրելուց առաջ ռեստորանի աշխատակիցներն ուտելիքը փաթեթավորել են հատուկ տարաներում՝ տանելու համար:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին ամերիկյան ռեստորաններում տարածվել է «childfree» գաղափարը: Օրերս հայտնի է դարձել, որ կալիֆորնիական հայտնի հաստատության սեփականատերն արգելել է քմահաճ երեխաների հետ ծնողների մուտքը ռեստորան: