Բրազիլական Սանտոս քաղաքում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհերի թվում է նաեւ նախագահի թեկնածու Էդուարդու Կամպոշը: Այս մասին գրում է France-Presse գործակալությունը:

Ավելի վաղ հաղորվում էր, որ Էդուարդու Կամպոշն ինքնաթիռում չի եղել:

Մասնավոր ինքնաթիռն ընկել է բնակելի երկու տան եւ գիմնազիայի վրա: Առվազն 10 մարդ վիրավոր է: Gazeta.ru-ի փոխանցմամբ, պատահարի մանրամասներն ու տուժածների թիվը հստակեցվում է: