ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները համակարգչային ծրագիր են մշակում, որն ընդունակ է ավտոմատ՝ առանց մարդու կառավարման ոչ միայն հայտնաբերել կիբերհարձակման աղբյուրը, այլեւ պատասխան հարված հասցնել։ Այս մասին Wired ամսագրի հետ հարցազրույցում խոսել է Ռուսաստանում կեցության իրավունք ստացած ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սոնոուդենը։
Նշվում է, որ նոր ծրագիրը կարող է ավտոմատացնել արտասահմանյան կիբերհարձակման հայտնաբերման գործընթացը եւ արգելափակել։ Նման ծրագրեր արդեն տասնամյակներով գոյություն ունեն, սակայն MonsterMind-ի առանձնահատկությունն այն է, որ ընդունակ է ավտոմատ՝ առանց մարդու կառավարման, պատասխան հարվածներ հասցնել։
Ըստ Սնոուդենի, դրանում է ծրագրի հիմնական թերությունը, քանի որ հաքերային հարձակումները հաճախ կատարվում են այդ մասին անտեղյակ մարդկանց համակարգիչներից։ Օրինակ՝ չինացի հաքերը կարող է իր հարձակումը ռուսականի տեղ մատուցել, նշել է ծրագրավորողը։
Սնոուդենը նաեւ կարծում է, որ MonsterMind-ը սպառնալիք է անձնական կյանքի անձեռնմխելիությանը։
ԱՄՆ ազգային անվտանգության մամուլի քարտուղարը հրաժարվել է MonsterMind-ի մասին մեկնաբանություններից, նշում է gazeta.ru-ն։





























