Twitter-ում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական միկրոբլոգում, հինգշաբթի՝ օգոստոի 14-ի առավոտյան, հետեւյալ բովանդակությամբ հաղոդագրություն է հայտնվել. «Հեռանում եմ պաշտոնից: Ամաչում եմ կառավարության գործողությունների համար: Ներողություն»: «Ւնտերֆաքսը», վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությանը, հաղորդում է, որ վարչապետի հաշվիվը կոտրված է:
Թվիթը հայտնվել է Մոսկվայի ժամանակով՝ 10:13-ին: «Կդառնամ ազատ լուսանկարիչ: Վաղուց եմ երազել այդ մասին», - ասվում է երկու րոպե անց հրապարակված հաղորդագրությունում:
2011թ. դեկտեմբերին այդ ժամանակվա նախագահ Մեդվեդեւի թվիթերում անպարկեշտ գրառում էրբ հրապարակվել: Կրեմլը հայտարարել էր, որ «ստուգման արդյունքում պարզվել է, որ ծածկագրի պլանային փոփոխության ժամանակ հաշվի տեխնիկական սպասարկման պատասխանատու աշխատակիցը անթույլատրելի միջամտություն է թույլ տվել: Գրառման մեջ հայհոյանքի խոսքեր են հնչել այն մարդկանց հասցեին, ովքեր «իրենց բլոգում գրում են «խաբեբաների եւ գողերի կուսակցություն» բառակապակցությունը», հիշեցնում է «Դոժդը»:






























