Հասարակական կարծիքի հարցման արդյունքում պարզվել է, որ Լեհաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը վստահ է, որ իրենց հավաքականը մասնակցում է աշխարհի առաջնությանը, թեեւ, իրականում, Լեհաստանի հավաքականին չի հաջողվել եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճել` տեղեկացնում է Thenews.pl-ը: Հարցվածների 10 տոկոսը կարծում է, որ Լեհաստանի հավաքականը կկարողանա հաղթահարել աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլը, 8 տոկոսը վստահ է, որ թիմը գոնե մեկ հանդիպում հաղթանակով կավարտի, 3 տոկոսը հույս ունի, որ Լեհաստանը կհասնի մինչեւ քառորդ եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ, իսկ չորս տոկոսը կարծիք է հայտնել, թե Լեհաստանը կնվաճի աշխարհի գավաթը:
Հաշվի առնելով այն բոլոլ ողբերգությունները, որ վերջին ամիսներին պատուհասեցին Լեհաստանը` այս արդյունքներին կարելի է միայն կարեկցանքով մոտենալ:




























