ԱՄՆ-ն որոշել է առայժմ «Իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինների  հալածանքներից փախած եւ  Սինջար լեռան վրա ապաստանած իրաքցի  եզդիների փրկության գործողություն չսկսել:

Հետախուզությունը պարզել է, որ փախստականների դրությունը ենթադրվածից ավելի լավ է, նրանք սնունդ եւ խմելու ջուր ունեն, որոնք ստանում են օդային կամրջով, այդ պատճառով նրանց տեղափոխելու հարցում շտապել պետք չէ, եզրակացրել է ԱՄՆ-ի ՊՆ-ն, փոխանցում է Deutsche Welle-ն:

Պենտագոնից նաեւ նշել են, որ ԱՄՆ-ի ավիացիայի հարվածների եւ քրդերի վերջին օրերի  ռազմական հաջողությունների  շնորհիվ հազարավոր եզդիների հաջողվել է փախչել Իրաքի հյուսիսի լեռնային տեղանքից:  Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս տարածաշրջանում իսլամիստներից թաքնվում են շուրջ  30 հազար փախստական եզդիներ, որոնք հուսահատ դրության մեջ են, տառապում են քաղցից եւ անտանելի շոգից, հիշեցնում է Reuters-ը: