Ավստրալիայի կառավարությունը որոշում է ընդունել արտահերթ մուտքի արտոնագիր տրամադրել 4 հազար իրաքցի քրստոնյաներին ու եզդիներին, ովքեր հարկադրված լքել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից զավթված հյուսիսային Իրաքի իրենց բնակավայրերը:

Ավստրալիան մտահոգ է Իրաքի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ճակատագրով, հայտարարել է ներգաղթի եւ սահմանների պահպանության նախարար Սքոթ Մորիսոնը՝ նշելով, որ եզդիներին եւ քրիստոնիաներին «հատուկ հումանիտար մուտքի արտոնագրեր կդրամադրվեն», - հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Իր հերթին, «կանաչների» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները ողջունել են Լիբերալ-ազգային կոալիցիայի կառավարության որոշումը, սակայն այն ոչ բավարար են համարում: Նրանք կոչ են անում «առնվազն 5 հազար նման մուտքի արտոնագիր եւս հատկացնել»: