ԱՄՆ-ի Թեքսաս նահանգից տասնչորսամյա դեռահասը երկու օրից ավելի ապրել է Walmart ցանցի սուպերմարկետում՝ թաքնվելով ապրանքների վաճառասեղանների հետեւում եւ հենց այնտեղից էլ սնվելով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով USA Today-ը:
Դեռահասը որոշել է պատսպարվել սուպերմարկետում՝ բարեկամների տնից փախչելուց հետո, քանի դեռ ծնողները ճամփորդելիս են եղել:
Տղան թաքնվել է գնորդների եւ վաճառողների աչքից հեռու երկու ապաստարաններում: Դրանցից մեկը գտնվել է մանկասայլակների հետեւում, մյուսը՝ անձեռոցիկների եւ զուգարանի թղթի դարակների հետեւում: Աննկատ մնալու համար դեռահասը օրը մի քանի անգամ փոխել է հագուստները եւ տակդիրներ օգտագործել՝ զուգարան գնալու փոխարեն, փոխանցում է թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի վերջին: Դեռահասի ծնողները պատմել են, որ իրենց որդին նախկինում արդեն փախել էր տնից եւ թաքնվել առեւտրաարդյունաբերական ձեռնարկությունների շենքերում եւ լքված կառույցներում:




























