ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է  Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միացման պայմանագրի ստորագրման շուրջ Ռուսաստանի նախագահին առաջարկության տրամադրման մասին որոշումը, հաղորդում է ՌԴ կառավարության պատոնական կայքում:

Պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է ԵՏՄ-ին Հայաստանի միացման պայմանների մասին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի պայմանավորվածությունը:

Պայմանագիրը սահմանում է կանոնները, որոնք տարբեր են Ռուսաստանի օրենսդրությունից, մասնավորապես՝ մաքսասակագնային կարգավորման, ինտելեկտուալ սեփականության օբյեկտների իրավունքների պահպանման եւ պաշտպանության, ներդրումների իրականացման, տեխնիկական կարգավորման ոլորտներում: Փաստաթուղթը քննարկվել եւ հավանության էր արժանացել կառավարության կողմից օգոստոսի 7-ին: