Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն, կմասնակցի ուկրաինական բանակի աջակցմանն ուղղված բարեգործական ակցիային:
Ուկրաինացի բռնցքամարտիկը աճուրդի է հանել սեփական ձեռնոցները, որոնցով վերջինս իր վերջին մրցելույթներն է անցկացրել՝ յուրաքանչյուրի վրա թողնելով իր ստորագրությունը: Մեկնարկային գինը 5 հազար գրիվեն է (381 դոլար), հաղորդում է football.ua-ն:
Վաճառքից ստացված միջոցները կփոխանցվեն ուկրաինական բանակին:





























