Օգոստոսի 12-ին, ժամը 21.00-ին, 1958 թ. ծնված Ստյոպիկ Պ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում է տվել, որ եղբայրը` 1955 թ. ծնված Սերժիկ Պ.-ն, կոտրել է Նուռնուս գյուղում գտնվող իր առանձնատանը կից ավտոտնակի դռան փականը եւ գողացել փոքր տրակտոր, ավտոմեքենայի պահեստամասեր եւ այլ կենցաղային իրեր` պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 13-ին, ժամը 11.00-ին, Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ բաժանմունք է ներկայացել Սերժիկ Պ.-ն եւ տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է: