Հուլիսի 26-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վաղարշյան փողոցի թիվ 18 շենքի մոտ անհայտ անձը քաշել-պոկել է 1963 թ. ծնված Լուսիկ Գ.-ի պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, եւ դիմել փախուստի` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է օգոստոսի 4-ին մեկ այլ կողոպուտ կատարելու համար բերման ենթարկված, 1984 թ. ծնված Էդգար Գ.-ն: