Հունիսի 27-ին, ժամը 02.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխի բազմաթիվ վնասվածքներով բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Արգիշտի Ա.-ն եւ հայտնել, որ Կիլիկիա թաղամասում իրեն ծեծի են ենթարկել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օրերս ոստիկանության ծառայողները Բագրատունյաց եւ Արտաշիսյան փողոցների խաչմերուկից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Գրիգոր Հ.-ին, իսկ Չեխովի թիվ 9 հասցեի մոտից` 1998 թ. ծնված Դավիթ Ս.-ին:
Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում կատարված անձի ճանաչման ժամանակ Արգիշտի Ա.-ն ճանաչել է Դավիթ Ս.-ին եւ հայտարարել, որ նա Հրազդանի կիրճում հարվածել է իրեն եւ պատճառել վնասվածքներ, իսկ բաժնում Գրիգոր Հ.-ի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է փայտե մահակ:
Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը:





























