Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի բռնակցման մեղադրանքներն անվանել է սխալ եւ հերքել դրանք՝ համարելով անհիմն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ղրիմի ոչ մի բռնակցում էլ չի եղել, դա ժողովրդի կամքն է, բոլոր մեղադրանքներն անհիմն են: Ղրիմի տարածքում ապրող մարդիկ իրենք են ընտրել իրենց ապագան», - ասել է Պուտինը՝ Պետդումայի քաղաքացիական խմբակցությունների անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նախագահի՝ Ղրիմի միացումը ժողովրդավարության դրսեւորում է, եւ «ինչ-որ ապօրինի գործողությունների մասին խոսելն ահեթեթ է եւ ծիծաղելի»:
Դեռ ապրիլին Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք չի ծրագրել Ղրիմի բռնակցումը:





























