Ֆուկուսիմայում ճապոնական ատոմակայանի վթարը կենդանիների եւ բույսերի շրջանում վերարտադրութան թվաքանակի կրճատման կամ գենետիկ փոփոխությունների է հանգեցրել: Արդյունքները հրապարակվել են Journal of Heredity ամսագրում, հաղորում է  Gazeta.ru-ն:

Գիտնականները հայտնաբերել են, որ կաթնասունների, թռչունների, միջատների եւ բույսերի բազմաթիվ տեսակներ ԱԷԿ-ի վթարի արդյունքում իոնացված ճառագայթման զգալի ազդեցությանն են ենթարկվել: Այդ պայմաններում ակտիվացվել են հյուսվածքային պաշպանիչ մեխանիզմները, որի արդյունքում ավելի թույլ օրգանիզմները մահանում են:

Ճապոնիայում տարածված Pseudozizeeria maha տեսակի թիթեռների շրջանում կրճատվել են մարմնի չափերը, զարգացման շեղումներ են հայտնաբերվել: Նման փոփոխություններ են նկատվել նաեւ թրթուրավորների մոտ, եթե նրանց կերակրել են վարակված տարածքի մաքուր բույսերով:

Որոշ թռչունների, թիթեռների, ճպուռների վերարտադրությունը նվազել է: Որոշ տեսակների մոտ, օրինակ ծիծեռնակների, ավելացել է մորֆոլոգիական անոմալիաների թիվը:

Գիտնականները նշում են Ֆուկուսիմայի եւ Չեռնոբիլի ատոմային աղետների կենսաբանական էֆեկտների նմանության մասին: