Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մի քաղաքացի զանգահարել եւ հայտնել է, որ զինամթերք է թողել Թալին քաղաքից դուրս եկող ճանապարհին` բենզալցակայանի հետնամասում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կարճեցված փողով որսորդական հրացան:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:





























