Օգոստոսի 13-ին, ժամը 16.00-ին, Երեւանի Սարալանջի փողոցում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի քարերին, այնուհետեւ «Մերսեդես», «Նիսան Սանի» եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաների:
«Օպել Աստրա»-ի վարորդը, 2 ուղեւորները եւ «Ինֆինիտի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























