Օգոստոսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» եւ «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21013»-ի ուղեւորուհին, «ԳԱԶ-24»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: