Կառավարությունը դարձյալ ուշացումով արձագանքեց Վերին Լարսի խցանմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց հայկական «Trans Logistic Caucasus» ընկերության տնօրեն Եղիշե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ մի քանի կիլոմետր երկարությամբ խցանումը, որը մի քանի օր առաջ էր գոյացել, աստիճանաբար ցրվում է: Բայց խնդիրն այլ է. հայկական գերատեսչությունում պետք է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի համար կարեւոր սահմանային անցակետում:
Հարցին, թե ինչ աջակցություն է ցուցաբերվում խցանման մեջ հայտնված վարորդներին, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ռուսերենում լավ արտահայտություն կա. մանանեխ՝ ճաշից հետո: Իսկ ինչո՞ւ հնարավոր չէ ձեռքը պահել զարկերակին: Եթե տեսնում ես, որ մայրուղու վրա խցանում է գոյանում, այդ մասին հաղորդիր բեռնափոխադրողներին: Բայց խցանումը գոյանում է, ինչից հետո Տրանսպորտի նախարարությունը հանդես է գալիս հայտարարությամբ: Ի՞նչ օգուտ»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 2-3 օր առաջ հայկական մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին ռուս-վրացական «Վերին Լարս-Կազբեգի» սահմանային անցակետում խցանման մասին: Այնուհետեւ վրացական լրատվամիջոցները, վկայակոչելով Թբիլիսիի պաշտոնական անձանց, հաղորդեցին, որ մեքենաները կուտակվել են ռուսական կողմից:




























