Բրիտանական ապահովագրական ընկերությունն առաջարկել է երթեւեկության ընդգծված գծեր ստեղծել հատու կին վարորդների համար: Ընկերության ներկայացուցիչները վստահություն են հայտնել, որ իմաստ ունի գիծը վարդագույն ներկել ու հատուկ նշաններ տեղադրել:

Մշակողների ծրագրի համաձայն՝ նման միջոցառումը կարող է նվազեցնել ճանապարհների վրա վթարների թիվն ու կանխել տարբեր սեռի վարորդների միջեւ կոնֆլիկտները, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Բրիտանիայում ծրագրի իրականացումը մոտավորապես կարող է 880 մլն ֆունտ ստերլինգ(մոտ 1,5 մլրդ դոլար) արժենալ:

Ապահովագիրները նաեւ համարում են, որ հարկավոր է կանանց լիարժեք տիրապետության տակ թողնել որոշ էստակադաներ: Հասարակական տրասնպորտի երթեւեկության նման գծերի մշակողներն առաջարկում են «կանացի գծերը» բոլորի համար հասանելի դարձնել հանգստյան օրերին ու տոներին: