Մարդիկ, ովքեր տառապում են վատ քնի պատճառով, ավելի մեծ հավանականությամբ են ինքնասպանություն գործում: Այս մասին գրել են «JAMA Psychiatry» ամսագրում տպագրված հոդվածի հեղինակները:
Գիտնականներն ուսումնասիրել են 65 եւ բարձր տարիքի շուրջ 15 հազար մարդու տվյալներ: Նրանք նաեւ ինքնասպանություն գործած մարդկանց քնի որակը համեմատել են հետազոտվողների խմբի քնի որակի հետ:
Պարզվել է, որ վատ քնող մարդկանց շրջանում վերջին 10 տարիներին ինքնասպանություն գործելու հավանականությունը 1.4 անգամ ավելի շատ է, քան մյուսների մոտ:
Հետազոտությունը հաստատել է դեպրեսիայի եւ ինքնասպանության վտանգի միջեւ կապը, սակայն վատ քունը դիտվում է որպես անկախ գործոն: Թեեւ, ըստ «Gazeta.ru»-ի, վատ քնի ու դեպրեսիայի համադրությունն ավելի է մեծացնում վտանգը:





























