Կալիֆորնիական Փասադենա քաղաքի՝ Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիայի բաժանմունքը, որն ԱՄՆ-ի խոշորագույն եւ ամենահին կանանց կազմակերպությունն է, տեղեկացնում է, որ 2014 թվականի «Ռասսայական արդարության» մրցանակի է արժանացել Լորնա Դուրյան Միլլերը՝ տեղական մակարդակով եւ ամբողջ աշխարհում ռասսայական արդարության ուղղությամբ բազմամյա աշխատանքի համար: Ըստ «Pasadena Now»-ի՝ մրցանակը հանձնելու են հոկտեմբերի 20-ին, «Կանայք՝ հանուն ռասսայական արդարության» ամենամյա 12-րդ ընթրիքի ժամանակ:

Միլլերը հայուհի է, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած երկու անձանց դուստրը: Նա ԱՄՆ է փոխադրվել է Բեյրութից, 11 տարեկանում: Լորնան «Վերապրածներ. Հայոց ցեղասպանության մասին բանավոր պատմություններ» եւ «Հայաստան. գեյատեւման եւ հույսի դիմանկարներ» գրքերի համահեղինակն է:

Միլլերի հետազոտություններն ու նրա ծրագրային միջոցառումները՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով, անցկացվել են մարդկանց հետ հարցազրույցների միջոցով, ովքեր ձգտում են արդարության, հավասարության հաստատման եւ որոշումների ընդունման հասարակական մասնակցության՝ ուղղված նրանց բարեկեցիկ ապագային:

2001 թվականին Միլլերն ու նրա ամուսինը Ռուանդայում, տեղական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, բանավոր պատմություններ են հավաքագրել: Ներկայում նրանք 260 հարցազրույցի հիման վրա գիրք են գրում: