Եգիպտացիները զմռսել սովորել են 1000 տարի ավելի վաղ, քան համարվում էր: Այս մասին նշվում է «PLOS ONE» գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ եգիպտացիները սկսել են զմռսել շուրջ 6.5-6 հազար տարի առաջ, այսինքն՝ մի դարաշրջանում, երբ փարավորններ դեռեւս չկային: Նախկինում համարվում էր, որ նրանք զմռսել սովորել են միայն 4.5 հազար տարի առաջ:
Հետազոտության ընթացքում գիտնականները որպես նմուշ կիրառել են ինչպես Լոնդոնում պահվող մումիաներ, այնպես էլ նոր գտածոներ, որոնք հայտնաբերվել են Եգիպտոսում:
Ըստ «Gazeta.ru»-ի, հատկանշական է, որ այն տարիներին զմռսում էին ոչ միայն անվանի մարդկանց, այլեւ շարքային եգիպտացիներին:




























