Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարում է, որ պատրաստ է քննարկել Հյուսիսային Իրաքի քրդերի` ջիհադիստ գրոհայինների դեմ պայքարի համար զենք մատակարարելուն առնչվող ցանկացած խնդրանք:

Այս հարցը քննարկվել է օգոստոսի 14-ին Բրիտանիայի COBRA արտակարգ կոմիտեի նիստում: Քրդերի կողմից դեռ դիմում չի եղել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Օգոստոսի 15-ին Իրաք զենքի մատակարարումների հարցը կքննարկվի Բրյուսելում` ԵՄ-ի արտգործնախարարների հանդիպմանը:
Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն արդեն սկսել են զենք մատակարարել քրդերին, Նիդեռլանդների իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են սկսել մատակարարումները, եթե իրավիճակը տարածաշրջանում չկայունանա: