ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ողջունել է Իրաքի գործող վարչապետ Նուրի ալ Մալիքիի հրաժարականի որոշումը եւ վերջինիս կողմից նոր  վարչապետ Հեյդար ալ Աբադիին աջակցելը, փոխանցում է Reuters-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի հայտարարությունը:

«Բան Կի-Մունը Սահմանադրությամբ սահմանված ժամկետում կառավարության շուտափույթ ձեւավորման հույս ունի», — ասվում է հաղորդագրությունում:
Ի հերթին Իրաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը պատմական է անվանել գործող վարչապետի կամավոր հրաժարականը:

«Պարոն ալ Մալիքիի որոշումը ցույց է տալիս նրա իմաստությունը եւ ժողովրդավարական գործընթացի եւ Սահմանադրության նկատմամբ հավատարմությունը», — նշել է Մլադենովը:

Սպիտակ տունը նույնպես ողջունել է Իրաքի վարչապետի հրաժարականի եւ իշխանությունը խորհրդարանի փոխխոսնակին հանձնելու որոշումը:
Ըստ ԱՄՆ նախագահի խորհրդական Սյուզան Ռայսի` այժմ Իրաքի ժողովրդի համար հեշտ կլինի միավորվել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին հրաժարական է տալիս: