Twitter-ի ղեկավարությունը մտադիր է խստացնել կիբերխուլիգանների դեմ քաղաքականությունը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը։
Ավելի վաղ խուլիգանների հարձակումների հետեւանքով ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսի դուստրը՝ Զելդա Ուիլյամսը, ջնջել էր սոցցանցում իր էջը։ Նշվում է, որ նա այդ քայլին դիմել էր ստացված դաժան հաղորդագրությունների եւ Ռոբին Ուիլյամսի՝ լուսանկարների մշակման ծրագրերի օգնությամբ այլափոխված դիակի լուսանկարների պատճառով։
«Մենք անջատել ենք միջադեպի հետ կապ ունեցող մի քանի էջեր՝ մեր կանոնները խախտելու համար, եւ շարունակում ենք ուսումնասիրել մեր քաղաքականության հետագա կատարելագործման հնարավորությունը որպեսզի ավելի լավ կարգավորենք նման ողբերգական իրավիճակները», — հայտնել է Twitter-ի վստահության եւ անվտնգության հարցերով փոխնախագահ Դել Հարվին։
Ռոբին Ուիլյամսն ինքնասպան էր եղել օգոստոսի 12-ի վաղ առավոտյան՝ իր տանը։





























