ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Աֆղանստան, Մյանմար, Ավստրալիա եւ Սողոմոնյան կղզիներ այցից Վաշինգտոն վերադառնալիս հարկադրված է եղել օգտվել կոմերցիոն ավիաչվերթից։ Հատուկ Քերրիի համար նախատեսված ԱՄՆ-ի ՌՕՈՒ օդանավը խափանվել է եւ կանգնեցվել վերանորոգման Հավայան կղզիների ռազմաօդային ուժերի կայանում, փոխանցում է NEWSru.co.il-ը՝ վկայակոչելով Reuters-ը։

Հաղորդագրությունում նշվում է, որ ավելի վաղ Քերրին դժգոհություն էր հայտնել օդանավի տեխնիկական վիճակից։

Նաեւ նշվում է, որ Քերրին ԱՄՆ-ի պատմության ամենաշատ ճանապարհորդող պետքարտուղարն է։ Փաստացի՝ նա իր պաշտոնավարման օրվանից 2013թ. փետրվարի 1-ից, անդադար ճամփորդում է, փոխանցում է Reuters-ը։

Նշենք, Քերրի ակտիվությունը, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում, առայժմ շոշափելի արդյունք չի տվել։