Գիշերը, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Լեւոն Կ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Կոմիտասի շուկայի մոտ` հարված ստանալու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ ժամը 14.30-ի սահմաններում Կոմիտասի շուկայի հարակից գետնանացումում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Էմին Ա.-ի դեմքին ձեռքով երեք անգամ հարվածել եւ մարմնական վնասվածք պատճառել է ոմն Արման:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմանը 1987 թ. ծնված Արամ Գ.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: