Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի եւ Գյուլբենկյան փողոցի խաչմերուկի մոտակայքից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Սահակ Ս.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2011 թ. սեպտեմբերի 16-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ 2-րդ մասի մեղադրանքով: