Ուկրաինան եւ Ռուսաստանը, «սադրանքներից խուսափելու համար», Ռուսաստանի հումանիտար գործողության մասին տեխնիկական պայմանավորվածություններ են ձեռք բերել, ասված է  ուկրաինական արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:

Մասնավորապես, սահմանային եւ մաքսային վերահսկողությունը, ինչպես նաեւ հումանիտար օգնության ձեւակերպումը կիրականացնեն Ուկրաինայի իրավասու մարմինները՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ-ի աջակցությամբ, հայտնում է rbc-ն:

Ուկրաինայի ԱԳՆ-ում մատնանշել են, որ ամբողջ հումանիտար օգնությունը նշանակման վայր՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներ կհասցվի բացառապես  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով:

Բացի այդ, ԿԽՄԿ-ն պետք է զբաղվի օգնության պահպանման եւ բաշխման հարցերով:

Անվտանգության եւ որոշակի երթուղիների պահպանման հարցում առանցքային դեր կունենա կոնտակտային եռակողմ խումբը: