Coca-Cola ընկերությունը կգնի Monster էներգետիկ ըմպելիքների առաջատար արտադրողի մասնաբաժինը, գրում է The Financial Times-ը:

16,7% մասնաբաժնի համար Coca-Cola-ը կվճարի 2,15 մլրդ դոլար: Բացի այդ ընկերությունը Monster-ի տնօրենների խորհրդում երկու տեղի իրավունք կստանա:

Իր հերթին, Monster-ը կկլանի էնեերգետիկ ըմպելիքների արտադրության Coca-Cola-ի գլոբալ բիզնեսը եւ Coca-Cola-ին կփոխանցի էներգետիկ ըմպելիքների հետ չառնչվող իր բիզնեսը:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ էներգետիկ ըմպելիքների վաճառքի ծավալը 2017թ. կարող է հասնել 21,5 մլրդ դոլարի: 2012թ. այդ ցուցանիշը կազմել է 12,5 մլրդ դոլար: Monster-ը շուկայի գլխավոր խաղացողն է, նշում է թերթը:

Ավելի վաղ, Coca-Cola-ն նմանատիպ քաղաքականություն էր վարում նաեւ այլ ապրանքանիշների նկատմամբ, այդ թվում՝ Zico-ի եւ Honest Tea-ի, ասվում է հոդվածում: Արդյունքում Coca-Cola-ը գնեց այդ երկու ընկերությունները: