Նյու-Յորքում սեպտեմբերի 11-ին երկվորյակ-աշտարակների պայթյունը բացասաբար է ազդել մոտակա շրջաններում բնակվող կանանց հղիության վրա: Այդ արդյունքները հրապարակվել են ԱՄՆ Աշխատանքի տնտեսության ազգային բյուրոյի կողմից:
Պայթյունի պահին ծխի եւ մոխիրի հզոր արտանետում է տեղի ունեցել, որը տարածվել է նաեւ մոտակա շրջաններ: Բժիշները պնդում են, որ սա բացասաբար է ազդել հարեւանությամբ բնակվող մարդկանց առողջության վրա:
Ինչ վերաբերում է հղի կանանց, ապա հղիության առաջին շրջանում նրանց մոտ ավելացել է վիժումների քանակը: Ավելի քան երկու անգամ աճել է ժամանակից շուտ ծնված երեխաների թվաքանակը: Նորածինների մոտ նկատվել է միջին կշռի նվազեցում եւ առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ:





























