140 կգ կշռող 42-ամյա կինը հավաստիացնում է, որ ակումբում մեկ երեկո աշխատելով՝ կարող է ավելի շատ վաստակել, քան բարեկազմ մերկապարուհիները:

Նախկին հաշվապահ Ջուլի Ֆենելն արդեն 4 տարի պրոֆեսիոնալ մերկապարուհի է աշխատում: Սունսիի բնակչուհու խոսքով՝ ինքը պաշտում է իր աշխատանքը: Այս մասին գրում է Mail Online-ը:

Փարթամ մարմնով կինն ասում է, որ մերկապարուհու կարիերայի մասին սկսել է լրջորեն մտածել ընկերոջ հետ զրույցից հետո: «Ընկերս ինձ հարցրեց՝ հետաքրքրո՞ւմ է ինձ այդ աշխատանքը: Իմ երեխաները փոքր են, ուստի ես պետք է համոզված լինեի, որ իմ նոր աշխատանքը չի վնասի նրանց: Երբ ես իմացա, որ ինձանից պահանջվում է ընդամենը հանել վերնահագուստս, եւ դրա համար ինձ կվճարեն 400 դոլար, ես իսկույն համաձայնեցի»,- հաղորդում է FedPost.ru-ն:

Մերկապարուհին խոստովանել է, որ միշտ տառապել է ավելորդ քաշից: Կնոջ դեպքում ավելորդ քաշի պատճառը երկբեւեռ խանգարումն է: Կինը պնդում է, որ իր ընկերները, 19-ամյա աղջիկն ու 12-ամյա տղան լիովին աջակցում են իրեն: