Օգոստոսի 14-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Կրասար միջհամայնքային ճանապարհին ավտոմեքենա է շրջվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.40-ի սահմաններում, Աշոցք-Կրասար ճանապարհին «ՕՊԵԼ ՎԻՏԱ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























