«Երկրի խնդիրների լուծումը կապված է ոչ թե հերթական, այլ արտահերթ ընտրությունների հետ»,- հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, թե հերթական ընտրությունների անցկացումը ՀԱԿ-ի համար «անհավանական զարգացում է»։ Պատասխանելով հարցին՝ հավանակա՞ն եք համարում, որ գալիք ընտրություններին ՀԱԿ-ին անդամագրված կուսակցություներից մեկը՝ Հայոց համազգային շարժումը, մասնակցի առանձին՝ ոչ ՀԱԿ-ի կազմում, Զուրաբյանը բառացիորեն ասաց հետեւյալը. «Բացարձակ նման ոչ մի նշան կամ սիգնալ գոյություն չունի որեւէ մեկից։
Ինձ որեւէ մեկից նման ինֆորմացիա չի հասել, անգամ նման քննարկումների մասին որեւէ ասեկոսե»։ Նշենք, որ տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀՇ-ն մտադիր է դուրս գալ ՀԱԿ-ի կազմից, քանի որ Կոնգրեսի կողմից տարվող քաղաքականության հետ սկզբունքային տարաձայնություններ ունի։


























