Ճանճերի դեմ պայքարը այնքան հին է, որքան եւ աշխարհը, ինչի մասին են վկայում զզվանք ու նողկանք առաջացնող լպրծուն միջատներից ազատվելու խորհուրդներ պարունակող հնագույն տեքստերը: Սակայն Բեռլինի Բնագիտության թանգարանում կազմակերպված «Ճանճեր» հատուկ ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, որ ճանճերը միայն առողջության համար վտանգի աղբուր չեն, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: 

Թանգարանի աշխատակիցների խոսքով՝ առանց ճանճերի, ավելի ճիշտ՝ առանց օրգանական նյութեր վերամշակող դրանց թրթուրների Բեռլինի փողոցները մինչեւ ծնկները լցված կլինեին շների կկղանքներով: Այդ միջատները կարեւոր դեր են կատարում բնապահպանական համակարգերում:

Ամբողջ աշխարհում հաշվվում է մոտ 134 հազար ճանճի տեսակ: Ամենահայտնի տեսակներից են համարվում, մասնավորապես պտղատու ճանճիկը (դրոզոֆիլ), որն ծագումնաբանների շատ սերունդների կողմից օգտագործվում է գիտական փորձարկումներում: