Օգոստոսի 14-ին, ժամը 23.00-ին, 1975 թ. ծնված Գայանե Բ.-ն ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հայտնել, որ օգոստոսի 4-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 4/Ա հասցեի մոտ մի երիտասարդ իր պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա` խաչով ու կախազարդով` պատճառելով մոտ 200.000 դրամի վնաս, եւ հիմա կողոպտիչը Հալաբյան փողոցի թիվ 25 հասցեի դիմաց գտնվող այգում է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ծառայողները ժամը 23.30-ին նշված վայրից բաժին են ներկայացրել 1966 թ. ծնված Սպարտակ Հ.-ին:

Վերջինս խոստովանել է հանցանքը:

Կատարվում է նախաքննություն: