Ապրիլի 23-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 16.00-ին Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 7 շենքի աստիճանների վրա անհայտ անձը քաշել-պոկելով բացահայտ հափշտակել է 1974 թ. ծնված Արմենուհի Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, եւ դիմել փախուստի` պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է օգոստոսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվելու համար բերման ենթարկված, 1988 թ. ծնված Գեւորգ Չ.-ն:

Պարզվել է նաեւ, որ նա նույն եղանակով հաշտակել է նաեւ Ելենա Խ.-ի պարանոցի ոսկյա շղթան:

Կատարվում է նախաքննություն: