Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օգոստոսի 14-ին, ժամը 09.20-ին, Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կարեն Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա օգոստոսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:





























