Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` օգոստոսի 14-ին, ժամը 19.45-ին, 1965 թ. ծնված Նորայր Ն.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ 63» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: