Օգոստոսի 14-ին, ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձ Հակոբ Նահապետյանը կատարել է ինքնավնասում մեկանգամյա օգտագործման սափրիչի սայրով աջ եւ ձախ նախաբազուկների եւ որովայնի շրջանում: Ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը, սակայն, 22:47-ին ժամանած շտապօգնության բժշկի կողմից արձանագրվել է մահ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, թե Հակոբ Նահապետյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Կալանքը կրելու ընթացքում գտնվել է քրեակատարողական հիմնարկի նյարդահոգեբույժի հսկողության տակ: Վերջինս նաեւ երկտող է թողել, որով իր արարքի համար խնդրում է ոչ ոքի չմեղադրել:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: