Գդանսկը Արեւելյան Եւրոպայի երիտասարդական նվագախմբի անդամների հանդիպման համապատասխան վայր է թվում: Լեհաստանի այդ միջնադարյան նավահանգստում են գործարկվել Երկրորդ աշխարհամարտի առաջին փամփուշտները, իսկ կես դար անց այն դարձել է «Համերաշխութան» ծննդավայր: Նոր նվագախումը ձգտում է հաղթահարել քաղաքական եւ մշակութային խզումը:

«The Herald» շոտլանդական թերթի հաղորդմամբ «I, CULTURE» նվագախումբը բարդ քաղաքական կառույցի մշակութային թեւն է: Այստեղ են հավաքվել Լեհաստանի եւ «Արեւելյան գործընկերության»՝ նախկին խորհրդային հանրապետությունների խմբի, ներառյալ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի 18-28 տարեկան երիտասարդ երաժիշտներ: Նվագախմբի անդամները շփվում են լեհերենով, ռուսերենով, անգլերենով, ադրբեջաներենով եւ հայերենով: