Իրաքի Քրդստանի իշխանությունները հայտնում են «Իսլամական պետություն» խմբավորման զինված իսլամիստների կողմից 80 եզդի գյուղացիների կոտորածի մասին։

Ըստ  տվյալիների` ահաբեկիչները մեքենաներով ժամանել են եզդիների բնակատեղի եւ սկսել սպանդը` զոհերից պահանջելով հրաժարվել հավատքից եւ իսլամ ընդունել: Ջարդը տեւել է մեկ ժամ: Հաղորդվում է նաեւ, որ գրոհայինները առեւանգել են կանանց:  
Ավելի վաղ Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակ Ուիլյամ Հեյգը ընդգծել էր, որ զանգվածային բռնաբարությունները Ժնեւի կոնվենցիայի լուրջ խախտում են:
Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն արդեն սկսել են զենք մատակարարել քուրդ ապստամբներին, որոնք դիմակայում են ջիհադիստների հարձակումներին: